
Բանկեր← Վերադառնալ
- Բանկեր
- Բանկոմատներ
Գլխավոր գրասենյակ
Վազգեն Սարգսյան 10, 0010 Երևան, Հայաստան
Երկ-Ուրբ 9:30-17:00
+37460 757-000, +37410 52-95-93, +37410 58-44-19
info@armswissbank.am
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ի հոկտեմբերի 7-ին շվեյցարական կապիտալով (Բանկային գործունեության լիցենզիա N84` տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 25.02.2005թ.):
Բանկի հիմնադիրը եւ բաժնետոմսերի խոշոր (80%) սեփականատերն է շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, սեփականատեր եւ գործադիր տնօրեն Վարտան Սիրմակեսը: Բանկի 20% սովորական բաժնետոմսերի սեփականատերն է հանդիսանում «Բելեգինգսմաչեփիջ Ջոնգո» ՍՊԸ-ն:
Միեւնույն ժամանակ, Վարտան Սիրմակեսը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ում անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում:
2007 թ-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին Կենտրոնական բանկի կողմից շնորհվել են բրոքերային եւ պահառուական գործունեության լիցենզիաներ (Բրոքերային գործունեության լիցենզիա NԲԳ0064, պահառուական գործունեության լիցենզիա NՊԳ0065 ):
Բանկն իր գործունեությունն իրականացնում է կորպորատիվ եւ ներդրումային ուղղություններով՝ ներդնելով միջազգային բանկային համակարգում ընդունված փրայվիթ բանկային տեխնոլոգիաները եւ ձեռնպահ մնալով զանգվածային ծառայությունների մատուցումից:
Կորպորատիվ բենքինգը ներառում է ինչպես անհատական պահանջներին հարմարեցված ավանդական, այնպես էլ ոչ ավանդական ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են այլընտրանքային ֆինանսավորումը, ֆինանսական ածանցյալ գործիքները (ֆորվարդ, սվոփ), ֆակտորինգը, ֆինանսական խորհրդատվության մատուցումը եւ այլն:
Բանկ-ն իրականացնում է նաեւ գործառնություններ ոսկու ձուլակտորներով` հիմք ընդունելով ոսկու ձուլակտորների միջազգային գները:
Ներդրումային ծառայությունները ներառում են հաճախորդներին արտաքին եւ ներքին շուկաներում առաջարկվող պարտքային գործիքներում եւ այլ արժեթղթերում ներդրումների իրականացման հետ կապված ծառայություններ` արժեթղթերի անհատական, կոլեկտիվ եւ այլ տիպի պորտֆելների ձեւավորումից մինչեւ բրոքերային, պահառուական, ներդրումային գործառնությունների վերաբերյալ խորհրդատվության մատուցումը:
Բանկն ունի պետական պարտատոմսերի շուկայի Գործակալի կարգավիճակ եւ հանդես է գալիս որպես իր հաճախորդների կողմից թողարկվող արժեթղթերի մարքեթ-մեյքեր:
Կորպորատիվ հաճախորդներին առաջարկվում է արժեթղթերի թողարկման կազմակերպման եւ տեղաբաշխման ծառայություններ:
Բանկը-ը միացած է ներքին եւ միջազգային վճարային եւ տեղեկատվական համակարգերին` BankMail, CBANet, SWIFT, Bloomberg, Reuters, ինչպես նաեւ անդամակցում է տարբեր ասոցիացիաների և մասնագիտական կազմակերպությունների:
Բանկի աշխատակիցների թիվը` 112:
2016 թ. հունիսի 30 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 22,718,962 հազ. դրամ, ակտիվները՝ 87,341,455 հազ. դրամ, պարտավորությունները՝ 64,622,493 հազ. դրամ:
Փոխարժեքներ
11-03-2024 11:10
-
աոքվաճաոք
-
USD402.50406.50
-
EUR439445
-
RUR4.424.54
-
GEL499526

