Արցախբանկը ներկայացնում է ֆինանսավորման նոր շահավետ գործիք՝ հատուկ բանկի իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Ինչպես տեղեկացնում են բանկից՝ «ԲԻԶՆԵՍ ԱՋԱԿԻՑ» քարտային վարկային գիծը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար արդյունավետ միջոց է վարկավորման և սպասարկման հետևյալ բարենպաստ պայմանների շնորհիվ.
- ապահովված է միայն ֆինանսական հոսքերով` առանց գրավի պահանջի.
- գումարը՝ մինչև 30,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ.
- ժամկետը՝ մինչև 36 ամիս՝ մինչև 12 ամիս վարկային գծի մարման արտոնյալ ժամկետով:
Նշենք, որ վարկային գծերը հասանելի են MasterCard Business քարտի միջոցով՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի մասնաճյուղերում կամ այստեղ
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



