Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին առանձնահատուկ կարևորել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: Նա վստահություն է հայտնել, որ ստորագրվող հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը: Վրաստանի կրթության և գիտության նախարարը կարևորել է նաև համագործակցությունն աստղաֆիզիկայի բնագավառում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով նա առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների աջակցության և արդյունավետ համագործակցության համար:
Նա ԿԳՄՍ նախարարության կողմից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների՝ հայերենի դասագրքերով ապահովման, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման ընթացակարգերում համագործակցության աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Համագործակցելով Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ՝ շուրջ 18000 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Թբիլիսի՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներին փոխանցելու համար:
Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ իրականացնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ու դասվարների մասնագիտական վերապատրաստում:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով