jkjhkjhkj

13-03-2023 15:02 724

Փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում՝ նախկինում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից  հայտնում են, որ դա հնարավորություն է տալիս  բազմակողմանիորեն վերլուծել  քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։

Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության խմբերի փոխարեն սահմանվում են թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր