Silicon Valley Bank սնանկացած բանկի համար գնորդ գտնելն առաջնահերթ է դարձել ԱՄՆ ֆինանսների նախարարության եւ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) համար, տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը։
«Ֆինանսների նախարարության եւ FDIC-ի գերակա առաջնահերթությունն է Silicon Valley Bank-ի համար գնորդ գտնելը»,- նշված է հաղորդագրությունում։
Հեռուստաալիքի տվյալներով, որոնք հիմնված են երկու գերատեսչությունների աղբյուրների վրա, ԱՄՆ կառավարությունը շտապ SVB-ի հաճախորդների ավելի քան 250 հազար դոլարի ակտիվների պաշտպանության հնարավորություններ է փնտրում, դրանք չեն ծածկվում դաշնային կառավարության սովորական երաշխիքով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



