jkjhkjhkj

14-03-2023 14:50 673

Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Արցախին՝ այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձիթայուղ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակումից:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենամթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը:

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր