jkjhkjhkj

04-04-2023 14:39 638

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված «ՀՀ-ում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների համապարփակ հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովող ենթակառուցվածքների վիճակի ուսումնասիրություն, նախագծել հասցեական լուծումներ ու տրամադրել առաջարկություններ ազգային քաղաքականությունների վերաբերյալ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր