jkjhkjhkj

11-04-2023 13:56 641

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2022 թվականին կատարված 800 հեկտար աշնանացանի դիմաց նախատեսված փոխհատուցում կստանա 500 շահառու։ Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, փոխհատուցում տրվում է այն տնտեսություններին, որոնք ժամանակին ընդգրկվել և աշնանացանը կատարել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում։ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից մոնիթորինգ է անցկացվել Ճամբարակ համայնքի աշնանացան ցանքերում: Գրանցված արդյունքների հիման վրա առաջիկա օրերին բոլոր շահառուները կստանան փոխհատուցման գումարները՝ շուրջ 76 միլիոն դրամի չափով։

«Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ճամբարակ համայնքում աշնանացանը հիմնականում հաջող է ձմեռել, իսկ ցանքերը կենսունակ են՝ հետագա աճի և զարգացման համար։ Ճիշտ է, ձյան տեղումների պակասը զգացնել է տվել, սակայն պարարտացնելու և մշակելու դեպքում, կարծում ենք, գոհացուցիչ արդյունք կստացվի։ Իհարկե, պետական աջակցության տրամադրումը շատ կարեւոր է, այն խրախուսում է գյուղացուն, ու պատահական չէ, որ ներդրված աջակցության շնորհիվ մեր համայնքում 2021 թվականի համեմատ աշնանացանի ծավալները գրեթե կրկնապատկվել են»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերգեյ Ավալյանը։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր