jkjhkjhkj

19-04-2023 13:20 693

Պերուում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես) Հովհաննես Վիրաբյանը իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Պերուի արտաքին հարաբերությունների նախարար Անա Խերվասին:
Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր