jkjhkjhkj

21-04-2023 15:50 611

Կանադան Կիեւին 28,9 մլն դոլարի չափով ռազմական օգնություն կուղարկի: Այս մասին ուրբաթ հայտարարել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հերթական նիստի նախաշեմին, որն ընթանում է Ռամշտայնում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Օտտավան 28,9 մլն դոլար կհատկացնի ռազմական օգնության համար, որն այդ թվում կներառի 40 դիպուկահար հրացան եւ 16 ռադիոկայան:

Կանադայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի սկզբից Օտտավայի կողմից Կիեւին տարբեր ձեւերով օգնությունը կազմել է մոտ 5 միլիարդ կանադական դոլար (3,74 միլիարդ դոլար)։ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարվել են 155 միլիմետրանոց M777 հաուբիցներ, հակատանկային նռնականետեր, ձեռքի նռնակներ եւ զինամթերք։ Կանադայի կառավարությունը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի կարիքների համար ԱՄՆ-ից 406 մլն կանադական դոլարի (մոտ 303 մլն դոլար) NASAMS ԶՀՀ կգնի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր