Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի մարտի վերջերից սկսվել եւ ընթանում է գարնանացանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքապետարաններից, 2023 թվականի ապրիլի 25-ի դրությամբ արդեն ցանվել է շուրջ 3360 հեկտար, որից 2500 հեկտարը՝ Վարդենիսում, 400 հեկտարը՝ Մարտունիում, 350 հեկտարը՝ Գավառում, 250 հեկտարը՝ Սեւանում եւ 110 հեկտարը՝ Ճամբարակում։ Առայժմ հիմնականում ցանվում է գարի, իսկ առաջիկա օրերին կսկսվի նաեւ կարտոֆիլի, հատիկընդեղենի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



