jkjhkjhkj

08-05-2023 11:00 654

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՀՀ կառավարության պատվիրակության կազմում մասնակցում է Պրահայում տեղի ունեցող տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին։
Նիստի ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով՝ բարձր գնահատելով նստաշրջանի նշանակությունը համագործակցության նոր հնարավորությունների յուրացման և ընդհանուր տեսլականների ու նպատակների շուրջ նկրտումների համախմբման առումով։
Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է հայ-չեխական համագործակցությանը շրջակա միջավայրի ոլորտում և հայտնել, որ մեր երկրների կառավարությունները նույն տեսակետն ունեն շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վերաբերյալ և երկուստեք դրանք դիտարկում են որպես բարձր առաջնահերթություն․
«Կցանկանայի վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու մեր համագործակցությունն այս ոլորտում։ Հաշվի առնելով տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրման կարևորությունը՝ մենք կարծում ենք, որ լավագույն տնտեսական որոշումները միանշանակ ընդունվում են բնապահպանական բաղադրիչները հաշվի առնելուց հետո միայն»,-նշել է նախարարի տեղակալը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել և համագործակցել առաջնահերթություն համարվող ուղղությունների շրջանակում՝ օգտագործելով բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի ֆինանսական աղբյուրները։
Փորձի փոխանակում և համագործակցություն կիրականացվի մասնավորապես՝
✅Պահպանվող տարածքների և անտառների կառավարման, անտառապատման, անտառվերականգնման, անտառային հրդեհների կանխարգելման, անտառային ռեսուրսների պլանավորման և կառավարման, անտառների գույքագրման և տեղեկատվական համակարգերի ստեղծման,
✅Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության,
✅Թափոնների և վտանգավոր նյութերի կառավարման,
✅Մթնոլորտային օդի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում առկա լավագույն տեխնոլոգիական մեխանիզմների կիրառման մշակման,
✅Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացման,
✅Կեղտաջրերի մաքրման և դրանց երկրորդական օգտագործման.
✅Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի կատարելագործման և արդիականացման
✅Լքված հանքարդյունաբերական թափոնների կառավարման և վնասակար հետևանքների մեղմացման համար գիտելիքների և կարողությունների զարգացման,
✅Բնապահպանական հարկերի և բնական ռեսուրսների օգտագործման վճարումների համակարգ ներդրման և այլ ուղղություններով։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ապագայի բնապահպանական մարտահրավերներին դիմակայումը բազմակողմ համաձայնագրերին համահունչ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր