jkjhkjhkj

18-05-2023 11:03 741

Wildberries-ը գործարկել է տվյալների մշակման առաջին սեփական կենտրոնը, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Նախագծի ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 1,2 միլիարդ ռուբլի: Տվյալների կենտրոնը գտնվում է Մոսկվայում՝ ընկերության սեփական լոգիստիկ հանգույցի տարածքում:

Կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 16 հազար քմ, հզորությունը՝ 3,5 ՄՎտ։ Տվյալների մշակման սեփական կենտրոնի բացումը Wildberries-ին «թույլ տվեց մեծացնել ընկերության ամբողջ ենթակառուցվածքի կառավարելիությունը, վերահսկողությունը և հուսալիությունը», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, դրա միջոցով մշակվում են կայքի, բջջային հավելվածների, Wildberries լոգիստիկ և վերլուծական համակարգերի պահանջները։

Բացի Մոսկվայի տարածաշրջանի հիմնական տվյալների մշակման կենտրոնից, ընկերության ՏՏ ենթակառուցվածքը տեղակայված է նաև մի քանի լրացուցիչ կոմերցիոն տվյալների կենտրոններում։

«Ընկերությունը նախատեսում է ամբողջությամբ փոխանցել ՏՏ ենթակառուցվածքը տվյալների մշակման սեփական կենտրոններին, և Մոսկվայի մարզում տվյալների մշակման կենտրոնի գործարկումը այս ռազմավարության առաջին քայլն էր»,- նշում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր