jkjhkjhkj

18-05-2023 11:06 663

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը կկայանա Երեւանում 2024 թվականին։

Այս մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին մայիսի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության պատվիրակությունը Սամարղանդում մասնակցում է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը եւ գործարար համաժողովին։

«Դիմակայունությանն ուղղված ներդրումներ» գործարար համաժողովի ընթացքում հայկական կողմը կազմակերպել է առանձին ներդրումային նիստ՝ ուղղված Հայաստանի ներդրումային միջավայրի խթանմանը եւ հնարավոր ներդրողների ուշադրությունը Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու առավելությունների եւ հնարավորությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր