jkjhkjhkj

22-05-2023 10:46 679

Նրա խոսքով, Ռուսաստանը տեսնում է, որ Ադրբեջանի փորձագիտական, գիտական և գործարար շրջանակները շահագրգռված են ԵԱՏՄ-ին Բաքուն անդամակցությամբ։

«Փորձագիտական շրջանակների կողմից հետաքրքրություն կա։ Հետաքրքրություն կա նաեւ գիտական, գործարար շրջանակների կողմից։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի են ունենում կլոր սեղաններ, համաժողովներ։ Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը։ Մենք ողջունում ենք դա»,- ասել է Օվերչուկը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը մնում է Ադրբեջանի հայեցողության վրա։

Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմը զգալի ներուժ է տեսնում Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր