jkjhkjhkj

07-06-2023 10:44 749

 

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2023 թվականի Թուրքիայի տնտեսության աճի կանխատեսումը 2,7%-ից բարձրացրել է մինչեւ 3,2%-ի։

Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ 2024 թվականին Թուրքիայի տնտեսության աճը կկազմի 4,3 %, իսկ 2025 թվականին՝ 4,1 %։

Փաստաթղթում նշվում է, որ ուղիղ կորուստները 2023 թվականի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերից գնահատվում են 2021 թվականի ՀՆԱ-ի 4 %-ի չափով, իսկ վերականգնման հետ կապված նյութական ծախսերը կարող են կրկնակի ավելի բարձր լինել։

Չնայած բարձր գնաճի պայմաններում մակրոտնտեսական քաղաքականության անորոշությանը, Թուրքիան շարունակում է զգալի ներդրում ունենալ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աճի ապահովման գործում, ասվում է զեկույցում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր