jkjhkjhkj

09-06-2023 10:26 673

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակել Հաֆիզե Գայե Էրքանին։

Նա դարձել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։

Հաֆիզե Գայե Էրքանը ծնվել է 1982 թվականին եւ գերազանցությամբ ավարտել է Բողազիչի համալսարանը 2001 թվականին։ Հետագայում նա ֆինանսական ճարտարագիտության ոլորտում թեզ է պաշտպանել ամերիկյան Փրինսթոնի համալսարանում՝ դառնալով առաջին ուսանողը, որը մեկ տարում ավարտեց
երկամյա դոկտորական ծրագիրը:

Anadolu գործակալությունը նշում է, որ Հաֆիզե Գայե Էրքանն մասնագիտական կարիերան սկսել է Goldman Sachs-ում, այնուհետ տեղափոխվել է First Republic Bank, որտեղ զբաղեցրել է ավագ փոխնախագահի պաշտոնը։

Հաֆիզե Գայե Էրքանը երկու տարի եղել է ոսկերչական Tiffany & Co ընկերության եւ Marsh McLennan խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր