jkjhkjhkj

12-06-2023 12:11 1212

Կենտրոն վարչական շրջանի 28 փողոցների բոլոր օդային էլեկտրական լարերը հանվելու են և մտցվելու են գետնի տակ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ գույքագրվել են բոլոր էլեկտրական լարերը։ Հրավիրվել են համատիրությունների ղեկավարները և հանձնարարվել է ապամոնտաժել բոլոր լարերը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ համագործակցելով»,- ասաց Արեյանը։

Ներկայումս ընթանում է Ամիրյան փողոցի էլեկտրական լարերի գետնանցման գործընթացը։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր