jkjhkjhkj

30-06-2023 12:08 661

Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է․ 2023 թ. հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմել է $54.3 մլն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ։

Այս մասին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք համոզված ենք, որ այս կարեւոր հանդիպումը կարող է մեծ խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության ընդլայնման եւ գործարար կապերի ամրապնդման համար»,- նշել է Վահան Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ նիստի ընթացքում քննարկվել են առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առողջապահության եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր