jkjhkjhkj

24-07-2023 15:54 634

Մեր երկրի տնտեսության վրա չակերտավոր դրական ազդեցություն են ունեցել բնապահպանական կազմակերպությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը։

«Մենք ունեինք հզոր տնտեսություն, գործարաններ՝ Նաիրիտ, Վանաձորի Քիմպրոմում եւ այլն։ Այն ժամանակ չկային բնապահպանական կազմակերպություններ։ Ատոմակայանի փակվելուց հոսանք չկար, բոլոր գործարանները կանգնեցին, անտերության մատնվեց ի շնորհիվ Հակոբ Սանասարյանի եւ Խաչիկ Ստամբոլցյանի։ Քանդվեց Սովետական միությունը, քայքայվեց Հայաստանի տնտեսությունը»,- նշեց Օսիկյանը։

Օսիկյանի խոսքով՝ նույն միտումը հիմա վարում են նոր ստեղծված հասարակական կազմակերպությունները, որոնք առանց փաստերի, ուսումնասիրությունների պղտորում են մարդկանց միտքը։

«Շատ մեծ դժվարությամբ որոշում կայացվեց, որ Ամուլսարը կաշխատի։ Բայց Ամուլսարի չաշխատելու հետեւանքները շատ մեծ էին․ 500 միլիոն դոլար պետությունը չստացավ՝ անուղղակի մոտ 1 մլրդ դրամ։ Իսկ պատերազմի թեժ օրերին բնապահպանական ճակատը հայտարարություն տարածեց՝ մեր պայքարի արդյունքում Ամուլսարը չաշխատեց, թե չէ, որ ռումբ պայթեր մեր բնությունը կապականվեր։ Ի վերջո, սրա համար ինչ-որ մեկը պատասխան պե՞տք է տա։ Հետեւություն արեք, հասկացեք՝ ում էր պետք, որ Ամուլսարը չաշխատեր։ Չես կերակրի քո բանակին, կկերակրես թշնամու բանակին։ Իրենց աշխատանքի հետեւանքով մենք չկարողացանք համապատասախն զինել մեր բանակը, 500 միլիոնը քիչ գումար չէր լինի բանակի համար»,- ասաց Օսիկյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր