jkjhkjhkj

25-10-2023 13:14 713

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։

Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ նախագծում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։

Տեղեկանալով գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի մասին՝ պատվիրակության անդամները հնարավոր են համարել արդյունավետ համագործակցություն ծավալել նաև այդ ուղղությամբ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր