ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողները կարող են ձեռք բերել գյուղտեխնիկա:
Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի պայմաններն են՝
- լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
- կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
- լիզինգի մարման ժամկետը՝ կոմբայների համար՝ 10 տարի, տրակտորների համար՝ 6 տարի,
շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի
Ծրագրի մանրամասներն https://mineconomy.am/page/2069%20
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



