jkjhkjhkj

27-10-2023 15:59 654

Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:

Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝

1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ։

Բաղադրիչ 1. Ծախսերի մասնակի փոխհատուցում

1-ին մոդել՝ փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայրերում) գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 7.7 մլն դրամ,

2-րդ մոդել՝ փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 16.1 մլն դրամ,

3-րդ մոդել՝ փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 24.5 մլն դրամ։

Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոս չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Ծախսերի մասնակի փոխհատուցման դիմումի ձևը։

Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ։

Բաղադրիչ 2. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

Ø Վարկի առավելագույն գումարը՝

1-ին մոդելի գնահատված ծախսի չափով՝ 11 մլն ՀՀ դրամ,

2 մոդել գնահատված ծախսի չափով՝ 23 մլն ՀՀ դրամ,

3 մոդել գնահատված ծախսի չափով՝ 35 մլն ՀՀ դրամ,

Ø վարկի տոկոսադրույքը՝ 2%, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով,

Ø վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

Ø մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի:

Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։

Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ

12 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

12 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

27 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

27 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

42 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

42 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 597 411, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231 հեռախոսահամարներով։

Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 297 338 հեռախոսահամարով:

#«Փոքր և միջին «խելացի» անասնաշենք

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր