jkjhkjhkj

31-01-2024 14:09 707

«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխություններով համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։

ՏԿԵՆ-ից տեղեկացնում են, որ աճել են նաև Արագածոտնի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։

Նշենք, որ իրականացված փոփոխություններով ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։

Արագածոտնի մարզում առանձին 50 մլն դրամ կհատկացվի Ալագյազ, Մեծաձոր, Արևուտ, Շամիրամ համայնքներին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր