jkjhkjhkj

02-02-2024 16:11 728

Կառավարության կողմից հաստատված հիվանդությունների դեպքում կուտակային կենսթոշակի տրամադրման լիազորությունը առողջապահության նախարարությունից կփոխանցվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ նախագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում: Օրենքի ընդունումից հետո սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտեր կընդունի և գործառույթը կփոխանցի Միասնական սոցիալական ծառայություններին:

Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ընթացակարգը հետևյալն է. քաղաքացին դիմում է առողջապահության նախարարություն, որտեղ նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծվում, տալիս է եզրակացություն, հիմա Միասնական սոցիալական ծառայությունը կանի, հիվանդությունների ցանկի փոփոխություն չի նախատեսվում, չի փոխվի ցանկը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր