jkjhkjhkj

08-02-2024 16:20 663

ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային տեսուչների աշխատավարձերի բարձրացման համար կհատկացնի 2 մլրդ 480 մլն դրամ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Հավելավճարի 30%–ը կտրվի այն աշխատակիցներին, որոնք կունենան միջազգային մասնագիտական հավաստագիր (ACCA, CPTP և այլն): Այդ դեպքում նրանք վերապատրաստման դասընթացներ անցնելու կարիք չեն ունենա։

Հավելավճարի մնացած մասը կախված կլինի աշխատանքի ցուցանիշներից` ներառյալ բիզնեսի ստվերային շրջանառության բացահայտումը, ստուգումների քանակը, ինչպես նաև մաքսատանը տնտեսվարողներին սպասարկելու արագությունը:

Այս հավելավճարների համար նախատեսված բյուջեն կկազմի կոմիտեի` 2024 թ. ամբողջ աշխատավարձային ֆոնդի մոտ 15 տոկոսը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր