jkjhkjhkj

13-02-2024 12:21 624

Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ձեռք բերել 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուս։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ ևս 250 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս էլ նախատեսվում է ձեռք բերել առաջիկայում։

Քաղաքապետարանն այս պահին բանակցություններ է վարում միջազգային ֆինանսական գործընկերների ու ՀՀ կառավարության հետ, որովհետև այս գործում կառավարության աջակցությունը, ըստ քաղաքապետի, նույնպես անհրաժեշտ է։

«էլեկտրական ավտոբուսների ծախսը անգամներով պակաս է գազով, դիզելով, բենզինով աշխատող ավտոբուսների ծախսից, բայց իրենց նախնական գնով ավելի թանկ են մյուս ավտոբուսներից։ Բայց 10 տարվա ամորտիզացիայի տրամաբանությամբ մենք ունենալու ենք մոտավոր նույն ծախսը։ Այնպես որ, բնապահպանական առումով ավելի լավ է էլեկտրականը»,– ասաց քաղաքապետը։

Նա հավելեց, որ քաղաքապետարանի նպատակն է առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ամբողջությամբ էլեկտրական շարժակազմ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր