jkjhkjhkj

20-02-2024 10:02 791
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5%-ի:

Զեկույցում նշվում է, որ զուտ դրամական փոխանցումները նվազել են 47.2%-ով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը:

«2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9% անկում, որը պայմանավորված է պարենային գների 5.8% անկմամբ:

Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու եւ թանկարժեք զարդերի բարձր արտահանման ծավալներով:
2023 թ. դեկտեմբերին գրանցվել է բյուջեի 126 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը կազմում է 2023 թ. ընդհանուր` 189 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի երկու երրորդը: Դեկտեմբերին հարկային եկամուտները 25.2%-ով ավելացել են, շահութահարկը՝ 57%-ով, ինչը պայմանավորված է կենսունակ տնտեսական ակտիվությամբ:

Ֆինանսական համակարգը դեկտեմբերին պահպանել է կայունությունը` եկամտաբերության ցուցանիշների աննշան շեղմամբ»,- ասվում է ՀԲ ամենամսյա զեկույցում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր