Իսպանիայի իշխանությունները Ուկրաինային կփոխանցեն ռեկորդային` 1,129 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ, այս մասին հայտնում է El Pais թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Մայիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մադրիդ կատարած այցի ընթացքում կհանդիպի թագավոր Ֆիլիպ VI-ի, ինչպես նաև երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, որի հետ կստորագրի անվտանգության երկկողմ պայմանագիր։ Այն ներառում է ռազմական տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում՝ Patriot հրթիռների նոր խմբաքանակ, 19 Leopard 2A4 տանկ, ինչպես նաև Իսպանիայում արտադրված մեծ քանակությամբ զինանյութեր։
Սպասվում է, որ մինչև հունիսի 30-ը Ուկրաինա կարող են ուղարկվել որոշ զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռներ և տանկեր։ Շատ զինատեսակներ արտադրվելու են իսպանական ընկերությունների կողմից, ուստի դրանց առաքումը կարող է հետաձգվել մինչև արտադրության ավարտը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



