Պետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին, երեքշաբթի հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։ Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։
Հայտարարության համաձայն՝ Մարոկկոյի իշխանությունները նախկինում ԱՄՆ-ից պահանջել էին մինչև 600 FIM-92K Stinger Block I հրթիռներ, ինչպես նաև համապատասխան նյութատեխնիկական աջակցություն։
Փաստաթղթում ընդգծվում է, որ «առաջարկվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ օգնելով ուժեղացնել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի պաշտպանությունը»:
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է TH-73A ուսումնական ուղղաթիռների պոտենցիալ վաճառքը Ֆիլիպիններին 120 միլիոն դոլարով։ Նրանց թիվը չի նշվում։ Ֆիլիպինների իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ից գնել նաև ուղղաթիռների տարբեր համակարգեր և պահեստամասեր։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



