jkjhkjhkj

19-09-2025 18:05 2009

2025 թվականի հուլիսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում քաղաքացու կողմից ստացված բողոքի հիման վրա՝ Շիրակի տարածքային բաժնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Գյումրի քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 20/2 հասցեում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցված շինությունը չի ունեցել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից հետո Տեսչական մարմինը գրությամբ դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ ընդգծելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ ենթակետի համաձայն՝ համայնքի ղեկավարը պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կանխարգելել և կասեցնել ինքնակամ շինարարությունը, ապահովել դրանց հետևանքների վերացումը, ընդունել համայնքային հողամասում ինքնակամ կառույցի ապամոնտաժման մասին որոշում և իրականացնել դրա կատարումը, ինչպես նաև իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել վարչական պատասխանատվության»։

Արդյունքում՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ինքնակամ շինարարություն իրականացնողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նրան տրվել է մեկամսյա ժամկետ՝ սեփական ուժերով ապամոնտաժելու կառույցը և վերականգնելու տարածքի նախկին տեսքը։

Իրականացված աշխատանքների արդյունքում համայնքային հողի վրա կառուցված ապօրինի կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր