jkjhkjhkj

06-02-2026 11:29 332

📌Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։
🔹Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, ուսանողներ և ոլորտի մասնագետներ։
➡️Միջոցառման ընթացքում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախաձեռնության ռազմավարական տեսլականը, ծրագրի նպատակներն ու գործնական մեխանիզմները: Անդրադարձել է պետական աջակցության ձևաչափին, շահառուների ընտրության սկզբունքներին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք ծրագիրը ստեղծում է հետազոտողների, ուսանողների, ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար։
➡️Նշել է, որ փորձնական ծրագրի շրջանակում ընտրված շահառուների կողմից փաստացի օգտագործված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով, ինչպես նաև կտրամադրվի AWS-ի տեխնիկական փորձագիտական աջակցությունը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր