jkjhkjhkj

26-02-2019 15:58 1697

IMG 6246

 

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ, հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի կողմից, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից: Այն շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր հանձնառությունների իրագործմանը»,- ասաց դեսպանը:

Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրել է մինչև հունվարի ամսվա վերջին օրը, իսկ վերջնական ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ:

«Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը: Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք մինչև մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»,- նշեց Սվիտալսկին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր