jkjhkjhkj

15-03-2019 18:26 2374

 

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը Կադաստրի կոմիտեից առաջիկա օրերին կստանա փոխհամագործակցության նախնական պայմանավորվածությունների մասին գրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի և դեսպանոթյան կցորդ Ցզո Սյանի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում ներկայացրեց կոմիտեում վերջին 7 ամիսներին իրականացված և իրականացվելիք մեծ բարեփոխումները և դրանց լույսի ներքո՝ Չինաստանի հետ հնարավոր համագործակցության եզրերը. «Մասնագետների փոխանակումից, հայաստանցիների՝ Չինաստանում վերապատրաստումից զատ, դառնալ Չինաստանի նախաձեռնած «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի…» (Silk Road Economic Belt and the 21st-century Maritime Silk Road) ծրագրի Big Data Alliance-ի անդամ, ինչը փոխշահավետ կլինի բոլորի համար, որովհետև Հայաստանը շուտով օդալուսանկարահանմամբ երկրատեղեկատվական ճշգրիտ տվյալներ կունենա»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր