«2019 թվականի առաջին եռամսյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 296,5 մլրդ դրամ, այսպիսով, ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4%-ով կամ 11,4 մլրդ դրամով», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ այս տարվա հունվար-մարտին 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 մլրդ-ով կամ 32.8%-ով, մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ-ով կամ 4.1%-ով:
Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կամ հարկ վճարողների նկատմամբ ունեցած պարտքը կազմել է 132.7 մլրդ դրամ, 2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 21.5 մլրդ, 2019-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 15.4 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև ՀԴՄ կտրոններին։ 2019 թվականի 1-ին եռամսյակի համար ամփոփված տեղեկատվությունը հաստատում է ՀԴՄ կտրոնների աճի միտումը, մասնավորապես, 2019թ. մարտ ամսվա համար աճի տեմպը ոչ միայն պահպանվել է, այլև՝ էականորեն բարձրացել է:
«Մարտին 8 մլն 361 հազար հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա մարտի համեմատ: Եռամսյակի համեմատ 20 մլն 710 հազար ավելի ՀԴՄ կտրոն է տպվել և դրանցով կատարվել է 55.1 մլրդ դրամի շրջանառություն»,- նշեց Դավիթ Անանյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



