jkjhkjhkj

04-04-2019 13:14 2681

 

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման վերաբերյալ ահազանգերին անդրադառնալով:

Նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին առաջարկել է պարզաբանել ստեղծված իրավիճակը:

«Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1 խմ, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարտից» գազի միջին խտությունն աճել է դառնալով 7.9 խմ:

Հետևաբար տնտեսվարողներն համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել», - ասել է Կոտոլյանը:

Նա նշել է, որ իր ղեկավարած տեսչական մարմինը զգուշացրել է տնտեսվարողներին ամեն օր փոփոխություն կատարել իրենց դիսպենսերներում և խտության ճիշտտեղադրել , որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի շատ գումար վճարել:

«ԳազպրոմԱրմենիան» ամեն օր գազի խտություն է տալիս, և ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է անեն համապատասխան կարգավորումներ: Դրանց սեփականատերերի հետ զրուցել ենք և հորդորել ամեն օր գազի հստակ խտությունը ներմուծել ծրագրի մեջ: Այլապես մենք որակում ենք սա միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում», - ասել է Կոտոլյանը:

Վարչապետը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է սա գազալցակայանների սեփականատերերի պրովակացիան լինի՝ ի պատասխան ոլորտում ստվերի կրճատման դեմ ՊԵԿ-ի վարած քաղաքականության:

«Տեսականորեն հնարավոր է: Գազալցակայանները հնարավորություն ունեն և խմ-ով, և կգ-ով ցուցմունքն ապահովելու: Այդ ցուցմունքն ամեն առավոտյան մուտք է արվում համակարգ», - ասել է Անանյանը:

Վարչապետը հրավիրել է բոլորի ուշադրությունը մամուլում շրջանառվող մանիպուլյատիվ այն տեղեկությունների վրա, որ գազի գնի փոփոխությունը կառավարության որոշումների հետևանք է:

«Նախ ուզում եմ արձանագրե, որ որևէ նման որոշում չի եղել: Նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ կառավարության օրենքի նախագիծը, համաձայն որիգազալցականները գազը կտրամադրեն ոչ թե խմ-ով այլ կգ-ով, ազդել է գազի գնի վրա: Այդ նախագիծն ԱԺ-ն նույնիսկ չի քննարկել: Երրորդ՝ այդ որոշման նախագիծը չի կարող գազի գնի բարձրացման պատճառ դառնալ, և ոմանք փորձում են մանիպուլյացիա անել, այստեղ պետական մարմինների արձագաբքը պետք է լինի շատ կոշտ: Ես դարձյալ ուզում եմ կրկնել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ իրենք կարողանալու են այդ իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել սխալվում են: Ես վերջին անգամ ուզում զգուշացնել բոլորին՝ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թւոկլությն, թե չէ շատ դաժան հակահարվածխ կստատա, անձնապես բոլորն առանց բացառության: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը կզգան իրենց ծնոտին», - ասել է վարչապետը:

Վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ին ՇՎՏՄ-ին խիստ պատժի ենթարկել չարաշահումներ իրականցնող տնտեսվարողներին:

«Ուրեմն ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի ՀՀ-ում գազալցակայան, որ ՀԴՄ չխփի, ուրեմն: Եթե պետք է այն ճանապարհով գնանք, որ ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած դրա բացառվում է, ուրեմն թող սնանկանան», - ասել է վարչապետը:

Դիմելով հհ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանին՝ նշելով, որ եթե որոշ հանցավոր խմվեր միլիոնավոր դոլարներ են ծախսում սոցիալական ցանցերում մանիպուլյացիայի վրա, ապա դա նաև ազգային անվտանգության խնդիր է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր