«Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցն իր գործունեությունը չի շարունակելու «Հայաթ» հյուրանոցների ցանցում, իսկ այդ որոշումը կայացվել է երկկողմանի համաձայնությամբ:
««Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ի «Հայաթ» ցանցում այլևս չգործելն ընդհանուր երկկողմանի համաձայնություն է և´ կազմակերպության, և´ հյուրանոցի կողմից»:
Համագործակցության ձևաչափի փոփոխության վերաբերյալ կազմակերպությունից հայտնեցին, որ մանրամասներ չեն կարող նշել, պատճառները նույնպես:
«Այս պահին այդպես ավելի ճիշտ համարեցինք՝ դադարեցնել համագործակցությունը», - ասացին կազմակերպությունից:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» բարձրակարգ հյուրանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ հյուրանոցն այլևս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


