jkjhkjhkj

20-02-2023 15:34 743

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմաարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաեւ հայկական տաղավար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր