jkjhkjhkj

28-02-2023 12:21 972

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։

Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:

Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր