jkjhkjhkj

03-03-2023 15:57 1336

Մինչև ապրիլի 15-ը Ucom-ն առաջարկում է

Honor X9a-ն 2023 թ. նոր մոդելի սմարթֆոն է, որն ունի տարբերվող դիզայն, սուպեր ամուր՝ OLED կոր էկրան, ինչպես նաև մեկ լիցքավորմամբ 2 օր ծառայող մարտկոց։ Լաբորատոր փորձարկումների արդյունքների համաձայն՝ Honor X9a սմարթֆոնի էկրանն առանց խնդրի կարող է դիմակայել մի շարք ազդեցությունների ընկնելիս, նետվելիս, սեղմվելիս կամ այլ հարված ստանալիս։

«Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է տարբերվող, գեղեցիկ ու միևնույն ժամանակ շատ ժամանակակից նվեր ընտրել ձեր սիրելի կանանց համար։ Ընդ որում, Honor X9a սմարթֆոնը ձեռք բերելիս դուք ոչ միայն որակյալ անլար ականջակալի, այլև ծառայության տեսքով նվեր կմատուցեք», - նշել է Յուքոմ ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Նորագույն սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ինչպես «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ucom-ի առցանց խանութում։ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր