ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
Նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցների համար պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում, ինչը պայմանավորված է ժամանակավոր պահպանության ենթակա ապրանքների պահպանման տարածքների սահմանափակ հնարավորություններով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության վայրին ու այդ տարածքի առավել արդյունավետ օգտագործմանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է ապրանքների ժամանակավոր պահպանության առաջին 3 օրվա համար պետական տուրք չգանձել, այլ գանձումը սկսել չորրորդ օրվանից: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



