jkjhkjhkj

16-05-2025 16:49 662

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր