jkjhkjhkj

13-06-2025 11:46 739

Կրթության տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել շրջանավարտի ծնողի դիմումի հիման վրա։

«Տեսչական մարմինը քաղաքացու դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ Սյունիքի մարզի N քոլեջում։

Վարույթի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝

դիպլոմի տրամադրման համար շրջանավարտին անօրինական կերպով վճարման պահանջ է ներկայացվել,
դիպլոմը և ներդիրը ստորագրված չեն եղել լիազորված անձանց կողմից՝ խախտելով հաստատված կարգը,
քոլեջը լիազոր մարմնին չի ներկայացրել դիպլոմների բաշխման վերաբերյալ պատշաճ հաշվետվություն՝ շրջանավարտի սեռի, ծննդյան տվյալների, ընդունման/ավարտման հրամանների, անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկություններով։
Արդյունքում՝ Տեսչական մարմինը կարգադրել է քոլեջին՝

անձնագրի կամ լիազորագրի ներկայացման դեպքում դիպլոմը տրամադրել շրջանավարտին կամ նրա լիազորած անձին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել կատարման մասին։
Այս վարչական ակտը կարևոր նախադեպ է՝ ուսումնական հաստատություններում պատասխանատվության և իրավական հստակության ապահովման տեսանկյունից։ Ուսանողի իրավունքը չի կարող խաթարվել անօրինական վճարումների պահանջով կամ անփույթ փաստաթղթային գործառնությունների հետևանքով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր