03-05-2017 18:12
2559

Նման եզրահանգման են եկել Deutsche Bank-ի վերլուծաբանները՝ կանխատեսելով, որ 2017թ. սեպտեմբերին ընկերությունը կներկայացնի միայն iPhone 7s և iPhone 7s Plus մոդելները:
Վերլուծաբանների համաձայն՝ այժմ Apple-ն iPhone 8 հեռախոսի հավաքման համար անհրաժեշտ առանցքային մասերի պակաս ունի: Բացի այդ, ընկերությունը խնդիրների է բախվել որոշ նորարարական տեխնոլոգիաների ներդրման հարցում:
Ակնկալվում է, որ iPhone 8-ը կունենա 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրան, ինչպես նաև համալրված կլինի անլար լիցքավորման տեխնոլոգիայով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



