jkjhkjhkj

30-11--0001 04:00 4298

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության գերակա ոլորտներում պետության աջակցության վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն, մասնավորապես առաջարկում ենք այդ ոլորտներում մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականություն»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով, դա կնպաստի տնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողներին աջակցելուն, նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Գյուղատնտեսության նախարարներին երկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկի և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել բանկային տոկոսների սուբսիդավորման հստակ առաջարկություններ՝ ըստ գերակա ոլորտների: «Կարծում եմ, կարևոր գործընթաց ենք սկսում: Մենք նման քննարկումներ իրականացրել ենք գյուղատնտեսության նախարարությունում կաթիլային ոռոգման, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկման վերաբերյալ: Թեթև արդյունաբերության ոլորտում եթե վարկ են վերցնում, մենք տրամադրված ենք երկու տարով սուբսիդավորել բանկային տոկոսները»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր