Հայաստանում անցած շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 2.9%: Ընդ որում, ընթացիկ շաբաթ էժանացել են բոլոր մետաղները, բացի պալադիումից, որի գինը պահպանել է դրական դինամիկան, որոշակի դանդաղումով: Ինչպես finagent.am կայքին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մայիսի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19381,10 դրամ (շաբաթվա անկումը` 1.8%), արծաթ – 259.35 դրամ (շաբաթվա անկումը`6.3%), պլատինիում – 14237.69 դրամ (շաբաթվա անկումը` 2.6%), պալադիում – 12570.09 դրամ (շաբաթվա աճը`0.4%):
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով
Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: