30-11--0001 04:00
2023

Ըստ ԿԲ տարածած ինֆորմացիայի, կատարված փոփոխությունների արդյունքում սպառողներն այսուհետև ավտոմատացված սարքավորումների միջոցով հնարավորություն կստանան օգտվել բանկային ծառայություններից շուրջօրյա ռեժիմով: Սահմանվել է, որ բանկոմատներն ու այլ ավտոմատ սարքերը պետք է հագեցված լինեն տեսանկարահանման համակարգով, որը հնարավորություն կտա դիտարկել սարքին մոտեցած ցանկացած անձի դեմքը և գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաև՝ գումարը վերցնելու և/կամ մուտքագրելու պահերը՝ ապահովելով տեսագրվող նյութի պատշաճ որակը։
ԿԲ-ում նշել են, որ միաժամանակ կնվազեն բանկոմատում առկա կանխիկ թղթադրամներն ապօրինի յուրացնելու փորձերը: Սարքի ամբողջականությունը անօրինական վնասելու դեպքում բանկոմատում գտնվող բոլոր թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով այդ թղթադրամները օգտագործման համար ոչ պիտանի և անվճարունակ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



