30-11--0001 04:00
1607

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց, որ աշխատաժողովի շնորհիվ Հայաստանի, Սերբիայի, Վրաստանի և Ուկրաինայի մասնագետները ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում կկիսեն իրենց կուտակած փորձը և կգտնեն լավագույնը: «Հատկապես կփորձեն գտնել միջոցներ, որպեսզի Եվրոպայի հետ ավելի լավ համագործակցեն և աշխատեն: Միևնույն ժամանակ երկրներն արդեն մեկը մյուսից բավականին բան են սովորել, սակայն ամեն երկիր բարեփոխվելու տեղ ունի: ԵՄ-ն միասնականություն և բազմազանություն է, մեկս մյուսից շատ բաներ ունենք սովորելու»,- ասաց Աջեմյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



