22-06-2017 10:55
2584

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,07%-ով՝ կազմելով 42,50 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,11%-ով՝ հասնելով բարելի համար 44,77 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



