jkjhkjhkj

26-06-2017 12:15 3648

IMG 1538

 

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել այն բանկերի տույժերի խստացումը, որոնց բանկոմատները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի` թղթադրամների իսկությունը ստուգելու պահանջներին, ասել Դաշնային խորհրդի բյուջետային կոմիտեի ղեկավար Սերգեյ Ռյաբուխինը:

Ռուսաստանի բանկը օրեր առաջ հաղորդել էր, որ բանկոմատների կողմից կեղծ թղթադրամների ընդունման դեպքերն ավելացել են: Պատճառն այն է, որ որոշ բանկեր օգտագործում են թղթադրամները ստուգող էժան սարքեր, որոնք ստուգում են մեկ կամ երկու պաշտպանիչ հատկանիշներ, ոչ թե չորս, ինչպես պահանջում է Կենտրոնական բանկը:

Ռյաբուխինը հայտարարել է, որ այդ դեպքում Կենտրոնական բանկը պետք է դաժանություն ցուցաբերի, իսկ Դաշնային խորհուրդը կաջակցի կարգավորողին, եթե անհրաժեշտ լինի` կխստացվի իրավանորմատիվային դաշտը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր